Էնն Հեթուեյը խոսել է 16 տարեկանում լրագրողի՝ իրեն ուղղված անպատշաճ հարցի մասին
Դերասանուհի Էնն Հեթուեյը «Էյլին» («Eileen») թրիլլերի պրեմիերայից հետո հիշել է լրագրողի անտեղի հարցի մասին, որն իրեն տվել էր 16 տարեկանում։ Դերասանուհու խոսքերը փոխանցում է The Variety-ն։
«Առաջին հարցերից մեկը, որ ինձ տվեցին, երբ նոր էի սկսել նկարահանվել, [այսպես էր] «Դու լա՞վ աղջիկ ես, թե՞ վատ»: Ես 16 տարեկան էի։ Եվ իմ 16-ամյա ես-ը ցանկանում է պատասխանել այդ հարցին այս ֆիլմով»,- ասել է Հեթուեյը։
Դերասանուհին նաեւ խոստովանել է, որ որոշել է նկարահանվել «Էյլին» ֆիլմում, քանի որ իրեն դուր է եկել ռեժիսոր Ուիլյամ Օլդրոյդի նախորդ՝ «Լեդի Մակբեթ» աշխատանքը։ «Ես զգացի, որ Ուիլը ռեժիսոր է, ում կարելի է վստահել դժվարին պատմություններ, հատկապես կանանց մասին», - կիսվել է Հեթուեյը:
«Էյլին»-ի պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 21-ին Սանդենս կինոփառատոնում։ Ֆիլմում Հեթուեյը խաղացել է բանտի բժշկուհու դերը։