Ես շատ երջանիկ եմ, որ եղել եմ այն եզակի մարդը, ում Սպարապետը իսկապես սիրել է
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը հյուրընկալվել է Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման շրջանակներում:
Լիլիթ Կարապետյանը անդրադարձել է իր և Վազգեն Սարգսյանի հարաբերություններին:
«Սպարապետն այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես շատ երջանիկ եմ, որ եղել եմ այն եզակի մարդը, ում նա իսկապես սիրել է. իսկապես որոշել էինք մեր կյանքը կապել միմյանց հետ, ունենալ գեղեցիկ ընտանիք»,- անկեղծացել է երգչուհին:
Երգչուհին անդրադարձել է նաև այլ հարցերի։