Հրդեհից զոհված զինծառայող Տարոն Ղարիբյանը կհուղարկավորվի Ուրցաձորում
Ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված զինծառայող Տարոն Ղարիբյանը կհուղարկավորվի Որցաձորում: Այս մասին հայտնում են համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի' բնակիչներ, սրտի կսկիծով և խորը ցավով հայտնում ենք, որ 2023 թվականի հունվարի 19-ի դեպքերի զոհ է դարձել նաև Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրի բնակիչ Տարոն Սեդրակի Ղարիբյանը։
Տարոնը մասնակցել է նաև 2022 թվականի սեպտեմբերյան մարտերին։
Ցավակցում և վշտակցում ենք Տարոնի անդառնալի կորուստը և մեր զորակցությունն ենք հայտնում նրա ծնողներին, հարազատներին և մտերիմներին։
Տարոն Ղարիբյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 22-ին` ժամը 17:00-ին, Ուրցաձորի մշակույթի տանը, հուղարկավորությունը` հունվարի 23-ին` ժամը 13։00-ին, նույն վայրից»։