Դաշնային պարտքի հնարավոր դեֆոլտը աղետ կլինի ԱՄՆ-ի եւ համաշխարհային տնտեսության համար
Դաշնային պարտքի հնարավոր դեֆոլտը աղետ կլինի Միացյալ Նահանգների եւ համաշխարհային տնտեսության համար, ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը AP-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ակնկալում է, որ Կոնգրեսը ի վերջո կքվեարկի պարտքի սահմանաչափի բարձրացման օգտին այն բանից հետո, երբ Ֆինանսների նախարարությունն այս շաբաթ հայտարարել է, որ երկիրը հասել է 31,4 տրիլիոն դոլար պարտքի սահմանաչափին:
Մեկնաբանելով GOP-ի պոտենցիալ պահանջները՝ Յելենն այդ դիրքորոշումն անվանել է «շատ անպատասխանատու արարք» եւ ասել, որ այն կարող է լուրջ հետեւանքներ ունենալ:
«Շուկաները կարող են բավականին մտահոգված լինել այն հարցով, արդյո՞ք ԱՄՆ-ը կվճարի իր հաշիվները», - ասել է նա AP լրատվական գործակալությանը: