Գերմանիան պետք է աստիճանաբար նվազեցնի իր կախվածությունը Չինաստանից
Գերմանիան պետք է աստիճանաբար նվազեցնի իր կախվածությունը Չինաստանից, քանի որ չինական շուկայից անջատումը Եվրոպայի խոշորագույն տնտեսությունում աշխատատեղեր կարժենա, ասվում է ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների հայտարարության մեջ։
Գերմանիան աշխատում է Չինաստանի նկատմամբ նոր ռազմավարության վրա, որի շրջանակում ավելի սթափ վեաբերմունք կա հարաբերություններին եւ նպատակ է դրված նվազեցնել կախվածությունը ասիական տնտեսական գերտերությունից, որը երկրի հիմնական առեւտրային գործընկերն է 2016 թվականից ի վեր:
«Մեր տնտեսության տարանջատումը չինական շուկայից չի բխում Գերմանիայում աշխատատեղերի շահերից», - Լինդների խոսքերը մեջբերել է Welt am Sonntag թերթը: Նրա խոսքով՝ աշխարհի մյուս տարածաշրջաններն ու շուկաները առաջիկա տարիներին եւ տասնամյակներում աստիճանաբար պետք է ավելի կարեւոր դառնան գերմանական բիզնեսի համար, գրում է թերթը․ «Դրա համար քաղաքական պայմանները պետք է բարելավվեն»։