Fasttoken-ը հունվարի 21-ից հասանելի կլինի Fastex Exchange հարթակում
Հայկական ծագմամբ թվային ակտիվի՝ Fasttoken-ի հանրային վաճառքի 3 օրերը հաջողությամբ մոտեցան ավարտին:
Հունվարի 18-ին մեկնարկած հանրային վաճառքի փուլը Fasttoken-ի նոր ճանապարհի սկզբն է: Այս փուլի համար Fasttoken-ը հնարավոր է եղել ձեռք բերել ֆիքսված` 0,35 եվրո արժեքով: Fastex ընկերության թվային ակտիվը հանրային վաճառքի փուլից հետո մուտք կգործի շուկա: Այն հասանելի կլինի Fastex Exchange հարթակում՝ հունվարի 21-ին, տեղական ժամանակով առավոտյան 11:00-ին:
Fastex ընկերության գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանն իր խոսքում նշեց. «Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Fasttoken-ի հանրային վաճառքին: Մենք շարունակելու ենք համագործակցությունը և միասին ստեղծելու ենք հարմարավետ միջավայր՝ զարգացնելով թվային ակտիվների աշխարհը:
Fastex էկոհամակարգը հիմնված է Web3-ի վրա: Այն հանդիսանում է Fasttoken կրիպտոարժույթի, Fastex Verse մետավերս տիրույթի , Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակի, Fastex Pay թվային ակտիվով Web3-ում վճարային համակարգի, ftNFT մարկետի, ինչպես նաև Fastex Chain բլոկչեյնի համար մեկ ընդհանուր հարթակ։ Բացի այդ, վերջերս Դուբայում գտնվող Emirates առևտրի կենտրոնում բացվել է Fastex-ի կողմից ստեղծված՝ աշխարհում առաջին NFT խանութը՝ ftNFT:
Բացահայտենք թվային ակտիվների աշխարհը միասին:
[CTA - Իմացեք ավելին այստեղ` www.fastex.com