Սերբիայի նախագահը դժվար օրեր է կանխատեսել երկրի համար
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ասել է, որ ապագայում երկրին շատ դժվար որոշումներ ու դժվար օրեր են սպասվում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ այս պահին ամեն ինչ արել է Սերբիան պահպանելու համար։ «Մարդիկ պետք է իմանան, որ այստեղ լավ կամ քաղցր խոսակցություններ չկան: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ ես իսկապես արել եմ ամեն ինչ Սերբիան պահպանելու և պաշտպանելու համար, ինչը գոնե որոշ ժամանակ կանեմ»,- ասել է նա։
Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ Արեւմուտքն ի վիճակի չէ այլ տեսակետներ ընդունել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Եվրամիությունը շահագրգռված են միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով և Կոսովոյի անկախությամբ։ «Պարզապես ոչ ոք չի ուզում լսել կամ տեսնել, որ այլ տեսակետ էլ կա: Այսպիսով, մենք մեր առջև ունենք վճռորոշ և ամենադժվար տարիներից մեկը մեր նորագույն պատմության մեջ՝ տնտեսական և քաղաքական իմաստով»,- ասել էր Սերբիայի ղեկավարը։