Դանի Ալվեսը կալանավորվել է
Բարսելոնայի դատարանը համաձայնել է կալանավորել «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսին առանց գրավի հնարավորության։ Այս մասին հայտնում է El diario de Sevilla-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մեքսիկական «Պումաս» ակումբի պաշտպանը մեղադրվում է դեկտեմբերի 30-ին գիշերային ակումբներից մեկում կանանցից մեկի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար։ Ինքը՝ Ալվեսը, հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները։ Նա գիշերային ակումբում եղել է կնոջ և ընկերների հետ, որոնք ևս պնդում են, որ Ալվեսը շատ կարճ ժամանակ է անցկացրել ակումբում։
Դանի Ալվեսը հանդես է գալիս Մեքսիկայի «Պումաս» թիմում։ Նախկինում խաղացողը հանդես է եկել «Բարսելոնայում»։ 2021/2022 մրցաշրջանում նա կկաալոնացիների կազմում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։