ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի «Վագներ»-ի դեմ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի «Վագներ»-ի նկատմամբ՝ ճանաչելով այն որպես «միջազգային հանցավոր կազմակերպություն»։
Ճեպազրույցում ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Ֆինանսների նախարարությունը Վագները ճանաչում է որպես միջազգային հանցավոր կազմակերպություն»,- ասել է Քիրբին։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ պատժամիջոցներ կսահմանի խմբավորման և բազմաթիվ մայրցամաքներում դրան աջակցող ցանցերի դեմ։