Տղամարդը դարձել է ինքնաթիռի միակ ուղեւորը եւ թռիչքը նկարագրել է «վայրի փորձ» արտահայտությամբ
Սիդնեյից Ֆիջի կղզի չվերթի ժամանակ ինքնաթիռում մի ուղեւոր է եղել, եւ նա թռիչքը նկարագրել «վայրի փորձ» արտահայտությամբ։ Նա սոցցանցերում ինքնաթիռի սրահից տեսանյութ է հրապարակել, որի վրա ուշադրություն է դարձրել The Sun-ը։
Ռոբի Ալենի խոսքով, ինքը զարմացել է՝ հասկանալով, որ Virgin Airlines ավիաընկերության չվերթի միակ ուղեւորն է։ Տղամարդը սկզբում իրավիճակը համարել է «սարսափելի», սակայն շուտով վարժվել է դրան եւ կարողացել է միայնակ վայելել թռիչքը։ «Կապիտանը մոտեցավ, նստեց եւ խոսեց ինձ հետ։ Բորտուղեկցորդուհիներն ինձ ամեն ինչ տալիս էին»,- ասել է զբոսաշրջիկը։
Ալենը հավելել է, որ իրեն զգացել է որպես VIP-ուղեւոր, թեեւ առաջին դասից օգտվելու հնարավորություն չի ունեցել։ Ճանապարհորդին անվճար պրոսեկո, նախուտեստներ են տվել եւ «այն ամենն, ինչ նրան դուր է եկել»։