Բրիտանացի գիտնականները բացահայտել են շոկոլադի գրավչության գաղտնիքը․ Phys.org
Լիդսի համալսարանի բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ միլիոնավոր մարդիկ կարող են շոկոլադ սիրել ամենեւին էլ ոչ համային հատկանիշների համար:
Գիտափորձերի ժամանակ մասնագետներն օգտագործել են մարդկային լեզվի արհեստական անալոգ, որպեսզի պարզեն, թե շոկոլադն ինչպես է ազդում ընկալիչների վրա։ Պարզվել է, որ շոկոլադի հետ փոխազդեցության ժամանակ թքի եւ ճարպի թաղանթ է ստեղծվում, որը հաճելիորեն պարուրում է բերանի խոռոչը։
Հետաքրքիր է, որ թաղանթն առաջանում է անկախ արտադրանքի բաղադրության մեջ ճարպի պարունակությունից, գրում է Phys.org-ը։
Գիտնականների կարծիքով՝ ստացված գիտական տվյալների հիման վրա հնարավոր կլինի մշակել շոկոլադի դիետիկ տարատեսակներ, որոնք ըստ ճաշակի ոչնչով չեն զիջի ավանդականին։