Ավստրալիայի ռեյնջերները սպանել են եղեգի ինվազիվ դոդոշ-հրեշին
Ավստրալիայի ռեյնջերները սպանել են առափնյա այգու թավուտներում հայտնաբերված եղեգի ինվազիվ դոդոշ-հրեշին՝ մարդու ձեռքի երկարությամբ եւ 2,7 կգ քաշով շագանակագույն, գորտնակավոր առանձնյակի, հայտնում է AFP-ն։
«Այս չափսի եղեգի դոդոշը կուտի այն ամենը, ինչ կարող է տեղավորվել իր բերանում, այդ թվում՝ միջատներին, սողուններին եւ փոքր կաթնասուններին»,- ասել է ռեյնջերներից մեկը:
Կենդանուն սպանել են։
Եղեգի դոդոշները Քվինսլենդ են բերվել 1935 թվականին՝ եղեգի բզեզի դեմ պայքարելու համար, ինչը կործանարար հետեւաններ էր ունենում այլ վայրի կենդանիների համար:
Էգ եղեգի դոդոշները կարող են մինչեւ 30000 ձու ածել յուրաքանչյուր սեզոնին եւ չափազանց թունավոր են: