Պարզվել է, որ եբրայական կրոնական հագուստն օգտակար է սրտի համար
Ամերիկյան գիտնականներն ուսումնասիրել են եբրայական կրոնական հագուստի տարրերից մեկի ազդեցությունն առողջության, առաջին հերթին՝ սիրտ-անոթային համակարգի առողջական վիճակի վրա։ Արդյունքը բավական հետաքրքիր է։
Մասնագետներն իրենց փնտրտուքների արդյունքները ներկայացրել են PLoS ONE ամսագրում։ Հետազոտությունների առարկան տֆիլինն էր՝ հուդայական հագուստի այն տարրը, որը 13 տարեկանից սկսած դեռահասները, պատանիները եւ մեծահասակ տղամարդիկ (երբեմն էլ կանայք) օգտագործում են ամենօրյա աղոթքի ժամանակ։
Դրանք կաշվե ժապավեններ են, որոնցով փաթաթում են ուսը եւ ոչ դոմինանտ ձեռքի նախաբազուկը՝ բավական ամուր կպչելով մաշկին։ Թվում է, թե սրանք պետք է ավելի շատ խանգարեին։ Բայց այդ կպչելու ամրությունն այնպես է կարգավորվում, որպեսզի արյան հոսքը չսեղմվի։ Աղոթքների ժամանակ հրեաները նստում եւ վեր են կենում, այդ պահերին տեղի է ունենում տֆիլինի սեղմում ձեռքի շուրջ։ Մնացած ընթացքում կապերն ավելի թույլ են։ Աղոթքը տեւում է մոտ կես ժամ։
Փորձին մասնակցել է 18-40 տարեկան 30 կամավորական։ Գիտնականները չափել են զարկերակն օրվա մեջ մի քանի անգամ, այդ թվում եւ տֆիլինի օգտագործումից հետո։ Վերջինը, ինչպես պարզվել է, փոխել է զարկերակը՝ ավելի թուլացնելով մկանները եւ մետաբոլիզմը դանդաղեցնելով։
Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ տֆիլին կրելը պաշտպանական նշանակություն ունի սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։ Անգամ եթե այդ հիվանդությունները, օրինակ՝ կաթվածը, պատահում է, ապա այդ կաշվե գոտիներն օգտագործողների մոտ նվազում են դրանց հետեւանքները, սրտի կրած վնասներն այդքան էլ արտահայտիչ չեն լինում։