Հայտնի են քառօրյա աշխատանքային շաբաթվա առավելությունները
Քառօրյա աշխատանքային շաբաթը կարող է օգնել խուսափել հոգեպես հոգնածությունից եւ բարձրացնել արտադրողականությունը, այս առավելությունների մասին ասվում է 4 Day Week Global շահույթ չհետապնդող խմբի ուսումնասիրության մեջ, գրում է Bloomberg-ը։
Տասնյակ ընկերությունների վերլուծությունը պարզել է, որ ավելի կարճ շաբաթվա անցնելը հանգեցնում է աշխատակիցների մոտ սթրեսի ու անհանգստության նվազեցման, ինչպես նաեւ արդյունավետության եւ եկամուտների ավելացման, նշել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի հոգեբան Ադամ Գրանտը:
«Աշխատանքի եւ անձնական կյանքի միջեւ հավասարակշռությունը կարեւոր բան է, որը մարդիկ փնտրում են: Բիզնեսը պետք է ակտիվանա»,- ասում է Randstad NV-ի գործադիր տնօրեն Սանդեր վան՛տ Նորդենդեն: