«Ժողովուրդ». Նավասարդ Կճոյանի գույքն արգելանք դնելու գործընդացը կարող է հասնել Սահմանադրական դատարան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանի գույքն արգելանքի տակ է դրվել, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա գույքի ուսումնասիրության գործընթացն իրավապահներին խնդրի առաջ է կանգնեցրել: Չի բացառվում, որ գործը հասնի Սահմանադրական դատարան:
Բանն այն է, որ Կճոյանը հոգեւորական է, եւ Սահմանադրությունը հոգեւորականի մասով այլ կարգավորումներ ունի: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Կճոյանն անձամբ դատախազություն չի գնացել, նրա ներկայացուցիչն է ներկայացել։
Իրավապահները հարց են բարձրացրել՝ հոգեւորականը չունի եկամուտ, բայց ունի մեծ ծավալների գույք. որտեղի՞ց նրան այդ գույքը: Հոգեւորականը բացատրել է, որ դա նա ստացել է որպես հոգեւորական նվիրատվություն, իսկ, ահա, իրավապահները հոգեւորականին բացատրել են, որ եկեղեցին ասում է, որ այդ նվիրատվությունն իրենը չէ, եկեղեցունն է:
Հիմա բանը հասել է այնտեղ, որ դատախազությունը սպասում է հոգեւորականի կողմից ներկայացվող փաստաթղթերին, որոնք կհիմնավորեն, որ Կճոյանի ունեցվածքն օրինական է, եւ նվիրատվությունն անձամբ իրեն են արել, այլ ոչ թե եկեղեցուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում