Արարատից տեղեկացնում են․ կա զոհ
Այսօր՝ հունվարի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 36 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի հենասյուների և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, արդյոք նա վարորդն է, և արդյոք վթարի հետևանքով այլ տուժած կամ տուժածներ կան։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Մուշեղ Ս․-ն է։Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։