Մնացական Մարտիրոսյանը դարձավ Երևանի Ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ
Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալը չեղարկելուց հետո իշխանությունները նրա փոխարեն որոշել են Հակակոռուպցիոն դատարան գործուղել Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Պողոսյանին, իսկ Մնացական Մարտիրոսյանին չեն նեղացնի և կնշանակեն Կենտրոնի դատարանի նախագահ:
Իշխանությունները, սակայն, շատ ավելի հեռու են գնացել:
Քիչ առաջ տեղեկացանք, որ Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի Ժ/Պ:
Այսուհետ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի ենթադրյալ «խնդրանքները» դատավորներին կփոխանցի Մնացական Մարտիրոսյանը: