Փոխանցեք երկրաշարժի գոտում ծնված Մարուքյան Էդմոնին. Ռուբեն Մխիթարյան
Հայտնի պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը գրառում է արել՝ անդրադառնալով նախօրեին Ազատ գյուղում զինծառայողն երի կացարանի հրդեհին, որի հետեւանքով 15 զինվոր էր զոհվել։
Նա նշել է. «Էս թեմայով մի բան էլ ասեմ, փոխանցեք երկրաշարժի գոտում ծնված Մարուքյան Էդմոնին:
1988-ի երկրաշարժից 3-4 օր անց Լենինական, Սպիտակ ու Կիրովական սկսեցին արագ տեղափոխվել կացարան-մոդուլներ, որոնք հավաքվում էին առավելագույնը 2 օրվա ընթացքում և փաստացի կարողացան մոտ 20 տարի դիմանալ ցրտին, շոգին և կոռոզիային: Էլ չեմ ասում, որ մինչև հիմա մարդիկ ապրում են այդ մոդուլներում, շատերը սեփականաշնորհած որպես սեփական տուն:
Մեր տնակը /ֆիննական մոդուլային/ հայրս ձեռք է բերել 1990-ին և մեկ շաբաթվա ընթացքում ոչ միայն հավաքել է տվել, այլ նաև քաշել է դրա լույսը և ջրամատակարարումը: Այն կանգուն է, հարմար է և ապահով է մինչև հիմա:
Եթե զինվորները նույնիսկ սեպտեմբերից են ապրել այնտեղ, ապա իրենց քանակին մոդուլային կացարանով ապահովելը, որի մոդուլային տեսակը /իտալական/ ներկայացված է տարբեր պաշտոնյաների կողմից հրապարակված նկարներում, դրա ձեռք բերումը, կառուցումը և շահագործման հանձնելը չէր կարող տևել ավելին, քան 2 ամիս, առավել ևս հաշվի առնելով մոտեցող ձմեռը, էլ չեմ ասում, որ ԱՅԴ ՄՈԴՈՒԼՆԵՐԻՑ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՊԱՏՎԻՐԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, որ կոնկրետ մի ինչ-որ շին.կազմակերպություն դա աներ:
Այսինքն սա ոչ թե 2-րդ բանակային կորպուսի ղեկավարության լոկալ թերացումն է, ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՏԱՊԱԼՈՒՄԸ:
Իտալական մոդուլային լինի, թե ռուսական: Դա հիմնավոր զորամաս չէ, դա լեգո է, քանդվող-հավաքվող կառույց: Ու դա կարելի էր անել շաաաաաաաատ վաղուց ու արագ»։