Երիտասարդը հայտնել է, որ ատրճանակը գտել էր դաշտավայրում
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի քրեական հետախույզները հունվարի 16-ին, ժամը 23.35-ին, Սպիտակ համայնքի Ալեք Մանուկյան փողոցում, ստուգման նպատակով, կանգնեցրել են «Wolksvagen Golf» մակնիշի մի մեքենա:
20-ամյա վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է ատրճանակի նմանվող մետաղյա առարկա՝ հայտնելով, որ այն գտել է Սպիտակ համայնքի Նոր քաղաք թաղամասի հարակից դաշտավայրում:
Հանգամանքները պարզվում են:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: