Եթե մայրս ողջ լիներ, նա կհպարտանար ինձանով. Անջելինա Ջոլի
ԱՄՆ-ում կայացած Governors Awards մրցանակաբաշխության ժամանակ դերասանուհի Անջելինա Ջոլին ստացել է մարդասիրական գործունեության համար հատուկ մրցանակ, այսպես կոչված` «հումանիտար Օսկար»:
Աշխարհում այսպիսի մրցանակ ստացել են ընդամենը 35 մարդ, 36-ը բաժին հասավ Ջոլիին:
Իր ելույթի ընթացքում դերասանուհին ասել է. «Իմ ընտանիքը, իմ սերը, ձեր սերը հնարավոր են դարձնում բացարձակապես ամեն ինչ: Ես հպարտ եմ քո մայրը լինել Մեդեկս (տղան Բրեդ Փիթի հետ ներկա է եղել դահլիճում)»:
Ջոլին, հիշելով իր մայրիկին, ասել է. «Իմ մայրը սիրում էր կրկնել, որ կյանքը ոչ մի նշանակություն չունի, եթե դու ոչինչ չես անում ուրիշների համար: Եթե իմ մայրը կենդանի լիներ, նա կհպարտանար ինձանով»,-եզրափակաել է ելույթը դերասանուհին: