Դատարանը Թրամփին մոտ 1 մլն դոլարի տուգանք է նշանակել՝ Քլինթոնի դեմ «անլուրջ» դատական հայց ներկայացնելու համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին նշանակվել է մոտ 1 մլն դոլարի տուգանք՝ նախկին պետքարտուղար և նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ «անլուրջ» դատական հայցի համար, հայտնում է Reuters-ն։
«Մենք բախվում ենք մի հայցի, որը երբեք չպետք է ներկայացվեր, որը բոլորովին անլուրջ էր և՛ փաստական, և՛ իրավական առումով, և՛ այն առումով, որ ներկայացվել էր անբարեխիղճ և ոչ պատշաճ նպատակով», - ասել է դատավոր Ջոն Միդլբրուքսը Ֆլորիդայի ԱՄՆ շրջանային դատարանում:
Թրամփը դատական հայց է ներկայացրել Քլինթոնի և նրա նախընտրական արշավից 30 այլ մարդու դեմ. Թրամփն իր հայտարարության մեջ պնդել էր, որ իր նախընտրական մրցակիցը պատրաստվում է «կեղծ պատմություն հյուսել»՝ քվեներ շահելու համար:Հայցադիմումում Թրամփը պահանջել էր 70 միլիոն դոլար փոխհատուցում, սակայն դատարանը որոշել է, որ հենց նախկին նախագահը պետք է վճարի 938 հազար դոլար՝ ամբաստանյալների դատական վճարներն ու ծախսերը հոգալու համար։