Մոլդովան դաշնակիցներին խնդրել է ուժեղացնել հակաօդային պաշտպանության իր ներուժը
Մոլդովան դաշնակիցներին խնդրել է ուժեղացնել հակաօդային պաշտպանության իր ներուժը, ասել է նախագահ Մայա Սանդուն։
«Մենք օդային հսկողության եւ պաշտպանության համակարգեր ենք խնդրել»,- Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի կուլիսներում Reuters-ին ասել է Սանդուն: «Մենք հասկանում ենք, որ Ուկրաինան առաջնահերթություն է, բայց մենք նույնպես հույս ունենք ստանալ այդ համակարգերից մի քանիսը»:
Նրա խոսքով՝ երկրի ռազմական բյուջեն ավելացվել է, եւ կառավարությունը բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ, ինչպես նաեւ քննարկում է հարցը դաշնակիցների հետ երկկողմ հիմունքներով։
«Ռուսաստանն իսկապես փորձեց մոբիլիզացնել Մոլդովայում կոռումպացված խմբերին եւ ռուսամետ կուսակցություններին՝ կառավարությունը, խորհրդարանը եւ նախագահին տապալելու համար, եւ դա չի նշանակում, որ նա հանձնվել է, բայց մեզ մինչ այժմ հաջողվել է պահպանել կայունությունը»,- ասել է նա: