Հնդկաստանում մարտական աքլորները երկու տղամարդու են սպանել
Հնդկաստանում մարտական աքլորները երկու տղամարդու են սպանել։ Ինչպես հայտնում է New India Express-ը, միջադեպերը տեղի են ունեցել աքլորների մարտերի ժամանակ։
Երկուսն էլ՝ դժբախտ հանդիսատեսը եւ կռվող աքլորներից մեկի տերը, արյունահոսել են այն բանից հետո, երբ վերջույթներին սուր դանակներ կապած փետրավոր մարտիկները նրանց վնասել են:
Երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել հինդուիստական Makar Sankrati փառատոնի տոնակատարության ժամանակ։
43-ամյա Գանդե Սուրյապրակշա Ռաոն ածելի է կապել իր աքլորին, նախքան մեկ այլ թռչնի հետ նրա կռվելը եւ մահացու վիրավորվել, երբ աքլորը, վախեցած ամբոխից, թռել է օդ եւ վայրէջք կատարել անմիջապես տղամարդու վրա: Կտրվածքն այնքան ծանր է եղել, որ տղամարդն արյունահոսել ու մահացել է, չնայած նրան շտապ տեղափոխել են տեղական հիվանդանոց, հաղորդում է թերթը:
Երկրորդ դժբախտ պատահարի ժամանակ հանդիսատեսներից մեկի ձեռքն է վիրավորվել եւ մահացու արյունահոսել։