Համոզված եմ՝ կորպուսի հրամանատարը կացարանի վիճակի մասին զեկուցագիր է գրել նախարարին․ Էդիկ Բաղդասարյան
Աշխարհում չեք գտնի մի երկիր, որի բանակի զինվորները տեղակայված լինեն Ազատ գյուղում մեր զինվորների կացարանի նման մի տեղ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։
«Չեք գտնի այդպիսի երկիր, բանակի այդպիսի կացարան: Գիտեք, թե սա միա՞կն է Հայաստանում: Ես նույնիսկ համոզված եմ, որ կորպուսի հրամանատարը այս կացարանի վիճակի մասին զեկուցագիր է գրել շտաբի պետին, նախարարին: Բոլոր սպաներն այսօրվանից զեկուցագրերով պիտի հեղեղեն վարչապետին, նախարարին, շտաբի պետին: Որովհետեւ վաղը ցանկացած միջադեպի համար ձեզ են պատասխանատվության ենթարկելու: Զեկուցագրերում գրեք ամեն ինչի մասին, գիշերային տեսանելիության սարքերի մասին չմոռանաք նշել: Ու նաեւ զեկուցագրերի կրկնօրինակները անպայման պահեք ձեզ մոտ»,- գրել է նա: