Ամստերդամում ստորջրյա ավտոտնակ է կառուցվել 7000 հեծանիվների համար
Ամստերդամի կենտրոնական կայարանի մոտ 7000 հեծանիվների համար ստորջրյա ավտոտնակ է կառուցվել։ Այն գտնվում է անմիջապես հայտնի քաղաքային ջրանցքների տակ։
Ավտոտնակը հնարավորություն կտա ափն ազատել հազարավոր հեծանիվներից, որոնք պարբերաբար թողնում են ուղեւորները։ Այնտեղ տրանսպորտային միջոցը կարելի է կայանել մեկ օր անվճար, այնուհետեւ օրական 1,35 եվրոյով։
«Կենտրոնական կայարանը Ամստերդամի ամենաբանուկ վայրերից է։ Քաղաքային իշխանությունը որոշել է հեշտացնել հեծանիվների համար կայանատեղին՝ հետիոտներին, զբոսաշրջիկներին եւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց հասարակական տարածքը վերադարձնելու համար»,- ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչ Փիթեր Վիսերը։
Ըստ վերջին տվյալների՝ Ամստերդամի 835,000 բնակիչ օրական հեծանիվով միջինում 665,000 ուղեւորություն է կատարում է, ինչը կազմում է քաղաքով ընդհանուր տեղաշարժի 36 տոկոսը (մեքենայով՝ 24 տոկոսի համեմատ):