Բայրամովը Երևանին մեղադրել է «ռազմաքաղաքական սադրանքների մեջ»
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի արտգործնախարարությանը։
Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը վերաբերող հարցեր։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման ընթացքում պնդել է, թե «Ադրբեջանի տարածքում հայ բնակիչների շրջափակման և հումանիտար աղետի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը», ինչպես նաև Երևանին մողադրել է «ռազմաքաղաքական սադրանքների մեջ», որոնք, իր խոսքով, խաթարում են «խաղաղության գործընթացին»։
Բայրամովը Խավիեր Կոլոմինային նաև ասել է, թե իբր Ադրբեջանը պատրաստ է բանակցել Հայաստանի հետ։ «Մենք պատրաստ ենք մասնակցել հերթական բանակցություններին՝ կարճ ժամկետներում»- ասել է նա։