Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցական հեռագիր է հղել Վահագն Խաչատրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին՝ հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ։
«Ցավով եմ ստացել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում բռնկված հրդեհի մասին լուրը, որի հետևանքով զինծառայողներ են մահացել»,- ասված է ցավակցական հեռագրում։
Բելառուսի ժողովրդի և իր անունից Ալեքսանդր Լուկաշենկոն անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, շուտափույթ ապաքինում մաղթել ողբերգական միջադեպի բոլոր տուժածներին։