Բնակարան էր մտել գողության ու հենց տեղում բռնվել ոստիկանների կողմից
Ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի և Կենտրոնական բաժինների ու Մարաշի բաժանմունքի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 17-ին, ժամը 01.48-ին, Նորք-Մարաշի 11-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Մարաշի բաժանմունք են տեղափոխել 38-ամյա մի տղամարդու: Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա նշված տան պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով փորձել էր կատարել գողություն, սակայն բռնվել էր ոստիկանների կողմից:
Տան սեփականատիրոջ ընկերոջից ընդունվել է հաղորդում:
38-ամյա տղամարդու խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք պտուտակահանը:
Ձերբակալված տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: