Պուտինն ու Ռայիսին երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ քննարկում են անցկացրել
Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իբրահիմ Ռայիսին քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, ներառյալ էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, անդրադարձ է կատարվել նաեւ Սիրիայում տիրող իրավիճակին: Կարեւորվել է Աստանայի գործընթացի շրջանակում սերտ համակարգման շարունակումը՝ որպես սիրիական կարգավորման աջակցության առանցքային մեխանիզմ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում շփումների պահպանման վերաբերյալ։