ԱՄՆ-ն Ուկրաինային Leopard տանկերը փոխանցելու հարցում ճնշում է գործադրում Բեռլինի վրա

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հանդիպել է Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Բորիս Պիստորիուսի հետ, որպեսզի ճնշում գործադրի Բեռլինի վրա՝ գերմանական արտադրության տանկերն Ուկրաինային փոխանցելու թույլտվություն տալու համար։ Այս մասին հայտարարել են ամերիկացի պաշտոնյաները։
Գերմանիան թույլ կտա գերմանական արտադրության տանկեր ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար, Եթե Միացյալ Նահանգները համաձայնեն ուղարկել սեփական տանկերը, Reuters-ին հայտնել է Գերմանիայի կառավարության աղբյուրը։
Ամերիկացի պաշտոնյաները հրապարակավ հայտարարում են, որ Վաշինգտոնը դեռ չի նախատեսում ամերիկյան արտադրության տանկեր ուղարկել Ուկրաինա՝ պատճառաբանելով, որ Կիեւի համար չափազանց դժվար կլինի դրանք սպասարկել, եւ հսկայական լոգիստիկ ջանքեր կպահանջվեն դրանք գործարկելու համար։
«Պետքարտուղարը ճնշում կգործադրի գերմանացիների վրա այս հարցում»,-ասել է պաշտոնյաներից մեկը։
Բանակցություններից առաջ Օսթինը շնորհակալություն է հայտնել Գերմանիային Ուկրաինային աջակցելու համար։ «Գերմանիան մնում է մեր ամենակարեւոր դաշնակիցներից մեկը։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանը այն ամենի համար, ինչ նա արել է Ուկրաինայի ինքնապաշտպանությունն ամրապնդելու համար»,-ասել է Օսթինը։
Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցել Կիեւին։ «Մեր գործընկերների հետ միասին մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային ազատության եւ տարածքային անկախության եւ ինքնիշխանության համար պայքարում»,-ասել է նա։