Անկարան հույս ունի, որ Վաշինգտոնը կհաստատի իրեն F-16 կործանիչներ վաճառելու գործարքը․ Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Անկարան հույս ունի՝ Վաշինգտոնը կհաստատի իրեն F-16 կործանիչներ վաճառելու գործարքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բանակցությունների ընթացքում մենք նորից բարձրացնում ենք F-16 գործարքի վերաբերյալ մեր պահանջների հարցը։ Մենք անհամբեր սպասում ենք այս հարցի դրական լուծմանը, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն Թուրքիայի, այլեւ ՆԱՏՕ-ի համար»,- ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը Կոնգրեսին է ուղարկել Թուրքիային F-16-ների վաճառքի հարցում։
Նա ընդգծել էր, որ երկկողմ հարաբերությունների առումով Անկարան Վաշինգտոնի կարեւոր գործընկերն է։