Զելենսկին հայտարարել է, որ չի անհանգստանում իր անվտանգության համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի անհանգստանում իր անձնական անվտանգության համար, հայտնում է Reuters-ը։
Ուկրաինայի ղեկավարն այս հայտարարությունն արել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, որտեղ ելույթ է ունեցել տեսակապի միջոցով։
Հարցի պատճառ են դարձել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկու և գերատեսչության մի շարք այլ պաշտոնյաների մահվան մասին հաղորդումները։