Պոմպեոն` Կիմ Չեն Ընի հետ առաջին հանդիպման մասին. «Փոքրիկ, քրտնած, զայրացած մարդ»
Իր հուշերում ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն պատմում է 2018 թվականի մարտին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասին, որն ավարտվել է նրանով, որ Պոմպեոն ասել է նրան, որ Վաշինգտոնը «դեռեւս փորձում է սպանել քեզ»:
Կանզասի նախկին կոնգրեսական եւ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Պոմպեոն Կիմին հիշում է որպես «փոքրիկ, քրտնած, զայրացած տղամարդու», ով «փորձել է կոտրել սառույցը ամբողջ խարիզմայով, որը կարելի էր սպասել մարդասպանից», - գրված է Fox News Digital-ի թվիթերյան էջում՝ մեջբերելով նրա «Never Lose an Inch. Fighting for the America I Love» գրքից մի հատված։
Ըստ Պոմպեոյի՝ Կիմ Չեն Ընը դիմել է իրեն հետեւյալ խոսքերով. «Ես չէի կարծում, որ դուք կհայտնվեք: Ես գիտեմ, որ դուք փորձել ես սպանել ինձ»:
«Ես եւ իմ թիմը պատրաստվել էինք այդ պահի համար, սակայն «սպանության մասին կատակը» այն բաների ցանկում, որոնք նա կարող էր ասել ողջույնի ժամանակ», - գրել է Պոմպեոն՝ հավելելով, որ ինքը «որոշել է մի փոքր օգտագործել իր սեփական հումորը»։
«Պարոն նախագահ, ես դեռ փորձում եմ սպանել ձեզ», - կատակով ասել է Պոմպեոն՝ նշելով «նրան թվում էր, թե ես կատակում եմ»: