Շնաձկների եւ կատվաձկների անհետացումը բացասական ազդեցություն կունենա այլ տեսակների վրա․ ուսումնասիրություն
Նոր հետազոտության համաձայն ՝ աշխարհի կորալային խութերի շուրջ ապրող շնաձկների եւ կատվաձկների գրեթե երկու երրորդը անհետացման վտանգի տակ է: Սա իր հերթին ծովային էկոհամակարգերի համար կարող է «պոտենցիալ սարսափելի հետեւանքների» հանգեցնել, կարծում են գիտնականները:
Վերջին կես դարում շնաձկների եւ կատվաձկների թվի նվազման հիմնական պատճառը չափից շատ ձուկ որսալն է, ինչից ամենից շատ տուժել են շնաձկներն ու կատվաձկները:
«Այս շնաձկներն ու կատվաձկներն էվոլյուցիա են ապրել ավելի քան 450 միլիոն տարի եւ վերապրել են վեց զանգվածային անհետացումներ, բայց նրանք չեն կարող հաղթահարել նման ձկնորսական ծանրաբեռնվածությունը», - ասում է պրոֆեսոր Քոլին Սիմպֆենդորֆերը՝ շնաձկների եւ կատվաձկների փորձագետը եւ ավստրալիական Ջեյմս Կուկի կազմակերպությունից հետազոտության համահեղինակներից մեկը։
Հետազոտության մեջ նշվում է, որ շնաձկների եւ կատվաձկների անհետացումը կազդի այլ տեսակների վրա։ Կորալային խութերի էկոհամակարգերը կարող են վտանգի տակ լինել։ «Բացասական հետեւանքները դժվար կամ անհնար կլինի ուղղել», - կարծում է ավելի քան 30 հետազոտողներից կազմված խումբը:
Գիտնականները հիշեցրել են, որ գլոբալ տաքացումից տուժում են նաեւ խութերը։
Օգտագործելով նախորդ ուսումնասիրությունները եւ ձկնորսության մասին տվյալները՝ հեղինակները եզրակացրել են, որ խութերում ապրող շնաձկները եւ կատվաձկները շատ ավելի մեծ վտանգի տակ են, քան մյուս շնաձկներն ու կատվաձկները։