Ճապոնիան ընտանիքներին 1 մլն իեն է վճարում գյուղական վայր տեղափոխվելու համար
Ճապոնիայի կառավարությունը Տոկիոյից գյուղ տեղափոխված ընտանիքների յուրաքանչյուր երեխայի համար 1 մլն իեն կվճարի։
Այս սխեմայի հիմնական նպատակը մայրաքաղաքի գերբնակեցումը նվազեցնելն ու Ճապոնիայի ծայրամասային շրջանները բնակեցնելն է՝ երիտասարդների ներգրավվածության եւ ձեռներեցության զարգացման միջոցով:
Նոր վայրում ընտանիքի առնվազն մեկ անդամ պետք է բացի իր բիզնեսը կամ աշխատանքի ընդունվի փոքր կամ միջին ձեռնարկությունում։ Եթե նրանք որոշեն հեռանալ՝ գյուղում 5 տարուց քիչ բնակվելով, պետք է վերադարձնեն ամբողջ գումարը։
Ճապոնիան արդեն 70 տարի փորձում է լուծել քաղաքների գերբնակության հարցը։ Կառավարությունը հույս ունի, որ նոր առաջարկից տարեկան մոտ 10 հազար մարդ կօգտվի։