Քիմ Քարդաշյանը հրապարակավ վրեժ է լուծել քրոջից՝ սոցիալական ցանցերում վիճաբանությունից հետո
Մոդել, գործարար Քիմ Քարդաշյանը քրոջ՝ մոդել Քայլի Ջեների հետ վիճաբանությունից հետո նրանից վրեժ լուծելու միջոց է գտել։ Նա տեսանյութը տարածել է սոցիալական ցանցերում։
Քիմ Քարդաշյանն իր TikTok-յան օգտահաշվում նոր տեսանյութ է հրապարակել և ցույց տվել, թե ինչպես է օգտագործում Kylie Cosmetics-ը՝ Քայլի Ջեների ապրանքանիշը։
Պարզվել է, որ սա Քիմ Քարդաշյանի պատասխանն է եղել Քայլի Ջեների հետ վերջերս տեղի ունեցած վիճաբանությանը։ Բլոգերը նկարահանվել էր SKIMS ապրանքանիշի զգեստով, իսկ Քիմ Քարդաշյանը խնդրել էր նշել ապրանքանիշի օգտահաշիվը։ Ի պատասխան նրա քույրը գրել էր. «Ես այս զգեստը վերցրել եմ իմ ծնողների տնից, ինչո՞ւ պետք է գովազդեմ քո ապրանքանիշը»։ Արդյունքում աստղերի միջեւ կոնֆլիկտ էր առաջացել։