12-ամյա աղջիկը կրկնել է TikTok-ի վտանգավոր «չելենջը» և մահացել
Արգենտինայում 12-ամյա աղջիկ Միլագրոս Սոտոն մահացել է TikTok սոցիալական ցանցում տեսած վտանգավոր «չելենջի» պատճառով։ Այս մասին հայտնում է El Litoral թերթը։
Հրատարակության տվյալներով՝ աղջիկը որոշել է տանը կրկնել TikTok -ում հայտնի «չելենջը», որի մասնակիցները միտումնավոր իրենց խեղդամահ են անում։ Արդյունքում Սոտոն կորցրել է գիտակցությունը։ Նրա դին հայտնաբերել են հարազատները, ովքեր շտապօգնություն են կանչել։
Ժամանել են բուժաշխատողները և արձանագրել աղջկա մահը։ Սոտոյի ընտանիքը կարծում է, որ ծանոթներն են համոզել երեխային մասնակցել «չելենջին»։ Ներկայումս ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։