Microsoft-ը հաստատել է մոտ 10 հազար մարդու աշխատանքից հեռացնելու մտադրությունը
Ամերիկյան Microsoft ընկերությունը հունվարի 18-ին հաստատել է աշխատակազմը մոտ 10 հազարով կրճատելու պլանները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը, այս մասին հայտնել է Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան:
«Նախ, մենք տեսանք, որ մեր հաճախորդները համաճարակի ընթացքում ավելացնում են թվային ծառայությունների վրա ծախսերը, և այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք օպտիմալացնում ծախսերը՝ ավելի քիչ ծախսերով հասնելով ավելիին», - գրել է Նադելան:
Microsoft-ի բաժնետոմսերի գները քիչ են փոխվել հունվարի 18-ին կայացած սակարկությունների ընթացքում։ Վերջին 12 ամիսների ընթացքում ընկերության կապիտալիզացիան նվազել է 21%-ով և կազմում է մոտ 1,79 տրլն դոլար։