Ադրբեջանում լրտեսների են «որսում»
Ադրբեջանում 2022 թվականին ձերբակալվել են հակաադրբեջանական հետախուզական-դիվերսիոն գործունեության նպատակով օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապերի մեջ կասկածվող յոթ անձինք։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիեւը 2022 թվականին ծառայողական-մարտական գործունեության արդյունքներին նվիրված հաշվետու խորհրդակցության ժամանակ, հաղորդում են լրատվամիջոցները։
«Հաշվետու ժամանակահատվածում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել են արտասահմանում զինված հակամարտությունների 6 մասնակիցներ եւ հայտնաբերվել է 11 մարդ, չեզոքացվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող 20 կազմակերպված հանցավոր խմբեր, մաքսանենգությամբ զբաղվող 7 կազմակերպված հանցավոր խմբեր, ինչպես նաեւ երկրում կրոնական արմատականություն քարոզող Ադրբեջանի 32 քաղաքացիներ»,-նշում են ԶԼՄ-ները։