Նավթի համաշխարհային գները բարձրանում են
Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան բարձրանում են, քանի որ ներդրողներն սպասում են Չինաստանում այդ հումքի պահանջարկի մեծացմանը, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունները։
Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսի գինը բարձրացել է 0,83 տոկոսով՝ մեկ բարելը 86,64 դոլար, WTI-ի մարտյան ֆյուչերսինը՝ 0,92 տոկոսով՝ 81,21 դոլար։