Մրջյունները գլոբալ տաքացման հետեւանքով կարող են սատկել՝ պայմանավորված իրենց վարքով. JAE
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մրջյունները օդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով չեն փոխում իրենց վարքը եւ այլընտրանքի առկայության դեպքում մնում են անհարմար միջավայրում։
Մրջյունները էկտոթերմային կենդանիներ են. նրանց մարմնի ջերմաստիճանը չի կարգավորվում եւ կախված է շրջակա միջավայրից: Հետեւաբար, այս միջատների համար կենսական նշանակություն ունի ապրել հարմար կլիմայական պայմաններում: Մինչ այժմ անհայտ է մնացել, թե բնական փոփոխությունների պատճառով նրանք որքանով են հակված արտագաղթի։
Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են մրջյունների հինգ տեսակներ: Պարզվել է, որ լաբորատորիայում նրանք ջերմաստիճանի նախապատվություններ են ունեցել, սակայն բնության մեջ ակտիվ են մնացել՝ անկախ նախընտրած կլիմայական պայմաններից։ Արդյունքները հրապարակված են Journal of Animal Ecology ամսագրում:
Այս կապակցությամբ հետազոտության հեղինակները մտահոգություն են հայտնում, որ մրջյունների գաղութները չեն կարողանում հարմարվել գլոբալ տաքացման հետեւանքով առաջացած կլիմայի փոփոխությանը, մնալով անբարենպաստ գոտիներում։