«Հրապարակ». Մեր պատվիրակությունը մարտական տրամադրված կգնա ԵԽԽՎ
Հունվարի 22-28-ը Ստրասբուրգում կմեկնարկի ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որին մասնակցելու է հայաստանյան պատվիրակությունը՝ ողջ կազմով։ Վեհաժողովի հունվարյան նստաշրջանում քննարկվելու է նաեւ Լաչինի միջանցքի հարցը։
Հայաստանյան պատվիրակությունը, մեզ հասած տեղեկություններով, բավականին մարտական է տրամադրված, եւ փորձելու են պարտադրել, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների բանաձեւ ընդունվի` կառույցը չսահմանափակվի ավանդական, հերթապահ, ոչինչ չտվող հայտարարությամբ։ Կհաջողվի՞ արդյոք մեր պատվիրակությանը, դժվար է ասել։