Չեմ հեռանա մինչև չխնդրեն․ Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակումբում անհրաժեշտ փոփոխությունների մասին։
«Ասում են, որ ես չափազանց լոյալ եմ, բայց դա այդպես չէ։ Դա ավելի բարդ խնդիր է։ Եթե կարելի լիներ ինչ-որ խաղացողի փոխարինել մեկ ուրիշով, ապա դա իմաստ կունենար։ Բայց եթե չի կարելի մեկին մտցնել, ուրեմն չի կարելի նաև ոչ մեկի հանել։ Ես չափազանց լոյալ չեմ։ Երբ հեռացա «Դորտմունդից», հստակ ասացի․ «Այստեղ ինչ-որ բան պետք է փոխել»։ Դա այլ իրավիճակ է։
Կամ փոխվում է մարզիչը, կամ շատ այլ բաներ։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ հեռանա, եթե ինձ այդ մասին չխնդրեն։ Այստեղ կլինեմ այնքան, որքան անհրաժեշտ կլինեմ։ Եթե ինչ-որ մեկն ինձ չխնդրի հեռանալ, չեմ հեռանա։ Այնպես որ, դա նշանակում է, որ, գուցե, ինչ-որ պահի, մենք պիտի փոխենք ինչ-որ այլ բան։ Տեսնենք, բայց դա ապագայի հարց է։ Գուցե, ամռանը։ Բայց ոչ հիմա։ Ժամանակ ունեմ այդ մասին մտածելու, հիմա պիտի լավագույն ֆուտբոլը խաղանք»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Աղբյուր ArmSport.am