Ատում եմ սթրեսն ու փորձում եմ չնյարդայնանալ․ Հոլանդ
«Ման Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բացատրել է իր հետաքրքրվածությունը մեդիտացիայով։
«Կարծում եմ՝ դա շատ լավ պրակտիկա է։ Այն թույլ է տալիս թուլանալ ու չափազանց շատ չմտածել։ Որովհետև սթրեսը որ մեկի համար օգտակար չէ։
Ես ատում եմ սթրեսն ու փորձում եմ չնյարդայնանալ։ Մեդիտացիայի էությունը նրանում է, որ փորձես բաց թողնել որոշակի մտքեր։
Այդ ամենը շատ անհատական է, բայց ինձ համար մեդիտացիան շատ լավ աշխատեց»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում GQ-ն։
Աղբյուր ArmSport.am