Այդպիսի խաղացողի համար պետք է պատերազմ գնալ․ Էվրան՝ Բենզեմայի մասին
Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան քննադատել է հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներին Կարիմ Բենզեմայի նկատմամբ վերաբերմունքի համար։
ԱԱ-2022-ի մեկնարկից մի քանի օր առաջ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը վնասվածք էր ստացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա լքում է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը։ Տեղեկություններ տարածվեցին, որ Անտուան Գրիզմանը և Ուգո Լյորիսը ուրախացել են այդ առիթով։
«Մի փոքր խնդիր կա մարդկային շփման հետ կապված։ Հիասթափված էի։ Կողքից տպավորություն էր, որ Կարիմը շատերին էր խանգարում։ Ինձ վիրավորում է այն, որ դուք՝ խաղացողներդ, չաջակցեցիք նրան։ Նման խաղացողի համար պետք է պատերազմ գնալ։
Ամեն ինչ որոշում է մարզիչը, ընտրությունը նա է անում։ Բայց դուք՝ խաղացողներդ, մտածում էի, թե Դեշամը միշտ թիմը խաղացողից վեր է դասում։ Ասում են, որ դուք՝ խաղացողներդ նախանձել եք Բենզեմային, չարացել եք, որովհետև նա ստվերում էր թողնում ձեզ։
Դուք նույն սխալն եք գործում, ինչ 1998-ի չեմպիոնները, որոնք մտածում էին, թե Ֆրանսիայի հավաքականն իրենց է պատկանում։ Ֆրանսիայի հավաքականը բոլորին է պատկանում։ Դուք ուզում եք որոշել ում հրավիրեն, ում՝ ոչ։ Ո՛չ, դուք կրկնում եք սխալները, դա ձեզ պետք չէ։
Ձեր թիմում «Ոսկե գնդակի» դափնեկիրն է, տղանե՛ր։ Եթե ես հավաքականում լինեի, մենք նույնիսկ ուտելը չէինք սկսի քանի դեռ Կարիմը չէր եկել։ Չեմ տեսել, որ ինչ-որ մեկը պայքարեր նրա համար»,- Էվրայի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։