Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց հայերը բողոքի ակցիա են իրականացրել
ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց են կազմակերպել՝ Լաչինի միջանցքը բացելու կոչերով:
«Փակել ենք Վաշինգտոնի 34-րդ փողոցը և արգելափակել երթևեկությունը Ադրբեջանի դեսպանատան մուտքի և ելքի ուղղությամբ։ AYF-ն այսօր առավոտյան բողոքի ցույց է կազմակերպել՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման»,- նշված է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի ֆեյսբուքյան էջում: