Ինչու՞ է Աննա Սեմենովիչը հարսանեկան զգեստ հագել
Երգչուհի Աննա Սեմենովիչը չի դադարում զարմացնել իր երկրպագուներին: Երգչուհին համացանցում նկար է հրապարակել, որտեղ նա հարսանեկան զգեստով է: Նկարում նրա ձեռքին սպիտակ վարդ է, սակայն նա վարդն այնպես է բռնել կարծես ծխախոտ լինի: Հարսանեկան զգեստն ընդգծում է նրա կազմվածքը:
«Հարսնացուները տարբեր են լինում: Բոլորին ուրախ երկուշաբթի և լավ աշխատանքային օր»,- նկարի տակ մակագրել է երգչուհին:
Երկրպագուներն իհարկե, հիացմունքով են արձագանքել նկարին: Սակայն, ոչ ոք չի հարցրել, թե ում հետ է որոշել ամուսնանալ երգչուհին: Երգչուհին թաքցնում է իր անձնական կյանքը