Պետրակովը հայտնվել է ծանր իրավիճակում․ Եղիշե Մելիքյան
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն իր կարծիքն է հայտնել Ալեքսանդր Պետրակովի՝ Հայաստանի հավաքականը գլխավորելու կապակցությամբ։
Պետրակովը գլխավորել է Հայաստանի հավաքականը, որը Եվրո-2024-ի ընտրական փուլում կխաղա Թուրքիայի, Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հետ։
«Ինչ վերաբերում է Պետրակովին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուն, ապա այստեղ նա հայտնվել է ծանր իրավիճակում, և ժամանակը ցույց կտա, թե որքանով նրան կհաջողվի այն հաղթահարել։
Նրան հաջողություն եմ մաղթում Հայաստանի հավաքականում։ Թիմը լուրջ խնդիրներ ունի` կապված պարտությունների հետ։ Գումարած, առջևում Եվրոպայի առաջնության ընտրական շատ կարևոր խաղ կա Թուրքիայի դեմ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ ուշացավ այս նշանակումով՝ թույլ չտալով Պետրակովին ունենալ պաշտոնական խաղերին պատրաստվելու ժամանակի լիարժեք պաշար։
Ճանաչելով Հայաստանի հավաքականի խաղացողներին՝ կարող եմ ասել, որ նրանք շատ դաստիարակված մարդիկ են և մեծ պրոֆեսիոնալներ, գիտեն հարգանքով վերաբերվել գլխավոր մարզչին։ Հայաստանի հավաքականում ոչ պրոֆեսիոնալներ չկան, այնտեղ բոլորը մտածում են արդյունքի ու թիմային աշխատանքի մասին։ Եթե Պետրակովը ճկուն լինի ու հարգանք դրսևորի խաղացողների նկատմամբ, կարծում եմ` նա խնդիրներ չի ունենա այս ուղղությամբ։ Պետրակովը փորձառու մարզիչ է, և ես կարծում եմ, որ նա պետք է որ լուծումներ գտնի»,- մեջբերում է Մելիքյանին Sport.ua-ն։