Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական
Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական: Այս մասին Բաբայանը տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում:
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Այսօր նշանակվել եմ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։
Շարունակելու ենք ծառայել մեր պետությանն ու ժողովրդին»,-գրել է նա: