Վրաերթ՝ Ստեփանակերտում
Հունվարի 16-ին ժամը 13:00-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ ժամը 11:30-ին, ողնաշարի գոտկային հատվածի սալջարդով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 10-ամյա բնակչուհի Լ.Գ.-ն:
Մեկնած ավագ հետաքննիչ Մ.Բաբայանը պարզել է, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում, 49-ամյա Մ.Ա.-ն իր վարած «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայով Վաղարշյան փողոցի թիվ 24 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Լ.Գ.-ին:
Վերջինիս առողջական վիճակը բավարար է: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը